Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ և 15-րդ կետերով և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 որոշումը՝ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող 11.4032 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-022-0225 -0035/ ,2.8014 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-022-0226-0019/ և 30.3837 հա մակերեսով / ծածկագիր՝ 10-022-0226-0016/ հողամասերի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակությունից փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, քանի որ տվյալ հողատարածքները հանդիսանում են հաստատված հանքավայրի տարածքներ մասնավորապես ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի - բազմամետաղային հանքավայրի: Առկա է տվյալ հանքավայրի շահագործման իրավունքի ընդերքօգտագործման պայմանագիր թիվ ՇԱԹՎ-29/239 օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն և թիվ ԼՎ-239 լեռնահատկացման ակտ: Տվյալ փաստաթղթերով տրված իրավունքի կրողը հանդիսանում է «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությունը:
2.ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |