Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով
- Հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համաձայնություն տալ քաղ. Դավիթ Աշոտի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ. իրավունքի գրանցման վկայական թիվ 19122019-10-0016) 11.20905 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի փոխանակմանը Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 4 միավոր 11.20905 հա գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող համարժեք մակերեսով հողամասի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
|