Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդված 1-ին մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագնու անդամներն իրենց պարտականությունների իրականացման հետևանքով կատարած ծախսերի դիմաց տրամադրել դրամական փոխհատուցում՝ կիսամյակի համար 75000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ :
2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Վայք համայնքի ավագանու անդամներին տրամադրվում է.
1) Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.
2) Անկանխիկ, յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:
3. Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների՝ հանձնաժողովի նիստերին ավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|