|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հուլիսի 2025 թվականի N 200-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-019-0025-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 4-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները. 1.Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հուլիսի 4-ին կայացած Վայք համայնքի Գոմք բնակավայրի 5-րդ փողոց 7/1 հասցեում գտնվող 10-019-0025-0024 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,15428 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 2-ի N 1-ին և հուլիսի 4-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 8 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 840 000 (ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Դավիթ Սուրենի Բաղդասարյանին: 2.Դավիթ Սուրենի Բաղդասարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|