Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 91-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  համապատասխան՝ 

1. Տալ համաձայնություն.

ա/Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Գոմք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.93407 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-019-0317-0053) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի  չափը` 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

բ/Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Արտավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0.17857 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-1132-0051) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի  չափը` 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

գ/Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Արտավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0.08420 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0317-0000) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի  չափը` 2 000 (երկու հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner