Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակությունից բնակավայրերի նպատակային նշանակության փոխադրվող 2,0 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-019-0327-0062 կադաստրային ծածկագրով հողամասը, ճանաչել որպես առանձին միավոր, համայնքային սեփականություն և հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Գոմք, 3-րդ փողոց, 2/5 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025UVHXSZ):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: