Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները.
1.Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Գոմք բնակավայրի 5-րդ փողոց, 8/4 հասցեում գտնվող 10-019-0009-0014 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,09666 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 10 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 533 200 (հինգ հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամով վաճառել աճուրդի մասնակից, գնորդ Գագիկ Խաչատուրի Գևորգյանին:
2.Գագիկ Խաչատուրի Գևորգյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: