Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Գուրգեն Խաչատրյանի դիմումը՝ հողամասից կամովին հրաժարվելու մասին (մտից Խ-21),
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 26 հասցեում գտնվող քաղաքացի Գուրգեն Ստեփանի Խաչատրյանին օրինական հատկացված 10-003-0003-0034 կադաստրային ծածկագրով 0,08 հա հողատարածքին կից ավել օգտագործվող 0,1574 հա հողատարածքը հետ վերցնել և ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: