Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ,
1.Քաղաքացի Նորիկ Ավետիսի Սիմոնյանի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքում գտնվող, 10-003-0002-0122 կադաստրային ծածկագրով, 0,0700 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել` դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` նշված փոփոխությունն իրականացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: