Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 12-ին կայացած հանրային լսման արձանագրությունը, 1. Տալ նախնական համաձայնություն «ՄՎ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Ազիզբեկովի» բազալտների հանքավայրի արդյունահանման ուսումնասիրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |