|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2024 թվականի N 351-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԵԴԵԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-023-0306-0183 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 18-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել գյուղատնտեսական գործունեության նպատակով 2024 թվականի նոյեմբերի 18-ին կայացած Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 10-023-0306-0183 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 6,26316 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 1 և նոյեմբերի 18-ի N 2 և N 3 արձանագրությունները N 9 լոտով աճուրդի հանված գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ) հողամասը 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Դավիթ Աշոտի Զաքարյանին:
-
Դավիթ Աշոտի Զաքարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|