|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2024 թվականի N 397-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ԱՐԱՐԱՏԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ 31.07.2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Վայքի համայնքապետարանի և Թամարա Արարատի Վարդազարյանի միջև 2022 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի , հաշվի առնելով վարձակալ, Թամարա Վարդազարյանի դիմումը (մտից N Վ-24, 27․12․2024 թ․)
- Սույն թվականի դեկտեմբերի 27-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Վայքի համայնքապետարանի և քաղաքացի՝ Թամարա Արարատի Վարդազարյանի միջև 2022թ. հուլիսի 31-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 02 պայմանագիրը 74 քմ մակերեսով տարածքի մասով:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|