Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վայք համայնքի ավագանու 16.05.2025 թվականի թիվ 43-Ա որոշումը.
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Չարենցի 6 հասցեում գտնվող, 10-003-0021-0015 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող մարզադպրոցի շենքը՝ 1044,75 քմ. տարածքով և 0.1364 հա մակերես հողատարածքով (վկայական՝ 2795922, տրված՝ 15.07.2010թ.), անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել «Վայքի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: