Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.«ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.»ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արգիշտի Սիմոնի Բաբայան) սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի Արին բնակավայրում գտնվող, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության 0,0136 հա էներգետիկայի գործառնական նշանակության, 10-009-0114-0000 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, գ. Արին, 3 ջրավազան և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024FYABDU):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: