Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 14-րդ կետով.
1. Տալ համաձայնություն՝
1.1 Վայք համայնքի, Արին բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 10-009-0116-0039 կադաստրային ծածկագրով, 0.16391 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
1.2 Վայք համայնքի,Հերհեր բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 10-028-0172-0030 կադաստրային ծածկագրով, 0.12244 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
1.3 Վայք համայնքի, Նոր ազնաբերդ բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 10-034-0112-0059 կադաստրային ծածկագրով, 0.2196 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող) հողամասից 0.10 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: