Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնով և ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 462 -Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշմամբ սահմանված գործակիցները.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի, 36/15 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը 27,84 քմ ընդհանուր մակերեսով՝ զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0,00317 հա մակերես հողատարածքով, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Վահրամ Կոլյայի Մովսիսյանին ՝ շինության համար վճարելով 39 600 /27,84 x 1422/ (երեսունինը հազար վեց հարյուր)ՀՀ դրամ, հողատարածքի համար՝ 59 523 /31,7x1877,7/(հիսունինը հազար հինգ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
2.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից