|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մայիսի 2022 թվականի N 37-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 18-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի առաջին նստաշրջանի հերթական մայիսի 18-ի նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 3.Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին: 4.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու մասին: 5.Վայք համայնքի Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Վայքի մշակույթի տան առաջին հարկի 814քմ. տարածքը անհատույց օգտագործաման տրամադրելու մասին: 6.Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում հանույթի աշխատանքներ իրականացնելու համաձայնություն տալու և հանույթի վաճառքի 1խմ գինը որոշելու մասին: 7. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը հաստատելու, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին դիմելու մասին: 8.ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին տեղական տուրքի և վճարի գծով արտոնություն տալու մասին: 9.Վայք համայնքի ավագանու ս/թ մարտի 9-ի նիստում ընդունված թիվ 21 որոշումը անվավեր ճանաչելու և թիվ 22,25 և 27 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: 10.Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերը և խոտհարքները վարձակալությամբ տրամադրելու և ամսական վարձավճարի չափն ու պայմանները հաստատելու մասին: 11.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու առաջին նստաշջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: |
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|