Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով, ինչպես նաև հաշվի առնելով Արմեն Բարսեղյանի 09.01․2025թ.-ի դիմում-հայտը.
1.ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան փողոց 21 շենք, 5 տարածք հասցեում գտնվող, Արմեն Օգսենի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11092019-10-0008 վկայական), 10-003-0009-0003-001-005 կադաստրային ծածկագրով, 42,0 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շին. թույլտվության( հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նշված տարածքն արդեն իսկ ձևավորված է որպես բնակարանի և քաղաքացին իր ընտանիքով բնակվում է այնտեղ):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը գրանցելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: