Հաշվի առնելով «Նորավանք Սպորտային Ակումբ» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Ա.Համբարձումյանի դիմումը, Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,և 2020 թվականի հուլիսի 28-ին կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին» պայմանագրի 6.2 կետով. 1. Լուծել «Նորավանք Սպորտային Ակումբ» ՍՊԸ-ի և համայնքի միջև 28.07.2020 թվականին կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայմանագիրը:
2. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել գույքագրման և ընդունման-հանձնման աշխատանքներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |