Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 30․09․2024թ․ դրությամբ արձանագրված՝ «Այ Սոլար» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արտուշ Խաժակի Դավթյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 269 622 (երկու հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն,
1. «Այ Սոլար» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 269 622 (երկու հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։
4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Այ Սոլար» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արտուշ Խաժակի Դավթ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: