Այսօր: Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
 

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով,

1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի թվով 4-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
3.Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից Վայք համայնքին նվիրաբերվող գույքի ընդունումը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/:
4.«ՄՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի՝ բազալտի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
5.«ՄՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի վարչական տարածքում հրաբխային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
6.«ՎԱՅՔԻ ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր բնակավայրի տարածքում անդեզիտաբազալտների երևակումում 2025-27 թվականների ընթացքում իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը հաստատելու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
8.Վայք համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner