Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 13-ի թվով 13-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու և իրավաբանական հասցեն սահմանելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 3. Վայք համայնքի ավագանու 15.02.2022 թվականի թիվ 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Վայոց ձոր-2 և Վայոց ձոր-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 4.Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 5.Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 8.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի 22-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող հողատարածքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և համայնքի ավագանու 14.10.2025 թվականի թիվ 92-Ա որոշումը չեղյալ համարելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 9.Վայք համայնքի ավագանու 2025 թվականին ընդունված թիվ 69-Ա, 77-Ա, 90-Ա և 94-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 10.Վայք համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 15.05.2024 թվականի թիվ 54-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: 11. Վայք համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված թիվ 121-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 12.Վայք համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: |