|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2024 թվականի N 59-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թվով 7-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 3. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 4. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 5. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 6. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Արեգ Էներգիա» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 8. Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 9. Վայք համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 10. «Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 11.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 26-ի թիվ 57-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 12.Վայք համայնքի «Չայքենդ» կոչվող տարածքից մինչև Վայք քաղաք ընկած հատվածում գտնվող բարձրավոլտ հենարանների գծերի տակ գտնվող ծառերի հատման և վաճառքի մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/: 13.Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին /զեկուցող՝ Ա.Գևորգյան/: 14.Վայք համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: |
Կողմ -8 ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|