Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածներով և ՀՀ Կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ՝
- Վայք համայնքի Հերհեր բնակավայրում գտնվող, քաղաքացի Արամ Սիրեկանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 10-028-0149-0116 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.55815 հա մակերեսով հողամասի հողատեսքը վարելահողից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգի (խնձորի):
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի` սեփականության իրավունքի գրանցման նոր վկայական ստանալու համար:
- Հողի հարկի հաշվարկը կատարել նոր կադաստրային արժեքին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|