Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով. 1.Թույլատրել հատել Վայք համայնքի վարչական սահմաններում՝ Երևան- Մեղրի Մ2 միջպետական ճանապարհի եզրին գտնվող, ծառերի (ուռենի, բարդի) չորացած ճյուղերը, քանի որ խանգարում են երթևեկությանը:
2.Ստացված վառելափայտը անհատույց հատկացնել Վայք համայնքի սոցիալապես անապահով և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |