Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության տարաշքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով, հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 01/08.2/0298 գրությունը և Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18-ի «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու, Վայք համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ա որոշումը՝
1. Հաստատել Վայք համայնքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովներիի անհատական կազմը՝
Նախագահ՝ Մաթևոսյան Մխիթար Կոլյայի - Վայք համայնքի ղեկավար (ի պաշտոնե)
Անդամներ՝ Հովհաննիսյան Վարդան Վիկտորի- Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարճության պետի տեղակալ
Մաղաքյան Նարինե Հենրիկի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Հախվերդյան Ռուզաննա Արարատի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Արամյան Անուշ Խաչատուրի-Վայք համայնքի ավագանու անդամ
Մանուչարյան Հրաչիկ Գավրուշայի-Վայք համայնքի ավագանու անդամ
Կոստանյան Վարդան Ալբերտի-Վայք համայնքի ավագանու անդամ
2.Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքների տեղնիկական սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (պաշտոնի ծածկագիր՝ 1.2-1) Անուշ Ղազարյան:
4.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2015 թվականի հուլիսի 22-ի «Վայք համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատելու, այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և Վայք համայնքի ղեկավարի22.07.2015 թվականի թիվ 34-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: