Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-027-0101-0102 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 81-Ա որոշման, հիմք ընդունելով  հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի N 3 արձանագրությունը՝

1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում գտնվող 0,51559 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-027-0101-0102) վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝ 
· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Հովհաննես Արևշատի Թովմասյանին։

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 25 տարի, մինչև 09․12․2049թ-ը։

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 11 000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900345101050/։

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

․ Վարձակալին չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3.Հովհաննես Արևշատի Թովմասյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հովհաննես Արևշատի Թովմասյանի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner