Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝
1.Վայք համայնքի բնակիչ Զոհրաբ Հակոբի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,0700 հա մակերեսով, 10-003-0002-0038 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Սիամանթոյի փողոց, 4 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: