Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդհոդվածի1-ին կետի 5-րդենթակետիև «Հայաստանի Հանրապետությանբյուջետայինհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 32-րդհոդվածի.

                       

 

1.           Հաստատել  Վայք  համայնքի  2023թ.  բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝  744862,3  հազար դրամ,

բ) ծախսերի գծով՝  796188,3  հազար դրամ,

գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝  51326,0 հազար դրամ:

2.           Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3.           Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4.           Հաստատելհամայնքիբյուջեիծախսերըըստտնտեսագիտականդասակարգման՝համաձայնհատված 3-ի:

5.           Հաստատելհամայնքիբյուջեիմիջոցներիտարեվերջիհավելուրդըկամդեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայնհատված 4-ի:

6.           Հաստատելհամայնքիբյուջեիհավելուրդիօգտագործմանուղղություները կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանաղբյուրները՝համաձայնհատված 5-ի:

7.           Հաստատելհամայնքիբյուջեիծախսերըըստգործառականևտնտեսագիտականդասակարգման՝համաձայնհատված 6-ի:

8.           «ՀայաստանիՀանրապետությանբյուջետային  համակարգի  մասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածի 3-րդկետիհամաձայն`

ա) թույլատրելհամայնքիղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի  15%-ը:

9. Վայք  համայնքի  բյուջեի  վարչական  մասի  2023 թվականի  տարեսկզբի  ազատ  մնացորդից   12022104.2 (տասներկու  միլիոն  քսաներկու  հազար  մեկ  հարյուր չորս դրամ 20 լումա)  գումարն   ուղղել   նախորդ  բյուջետային  տարում  բյուջեի  վարչական  մասից   ֆինանսավորման   ենթակա, սակայն  չֆինանսավորված  առկա  պարտավորությունների  մարման՝  էներգետիկ,  կապի,  կոմունալ  ծառայությունների   և  այլ   կրեդիտորական  պարտքերի  վճարման  նպատակով,  իսկ  մնացած՝  35000000 ( երեսունհինգ  միլիոն   դրամ)  գումարն  ուղղել  համայնքի բյուջեի  ֆոնդային  մաս:                                                                                                            .                             Վայք  համայնքի  բյուջեի  ֆոնդային  մասի  2023 թվականի  տարեսկզբի  ազատ մնացորդը՝ 4303855.2 (չորս  միլիոն  երեք  հարյուր  երեք  հազար  ութ  հարյուր  հիսունհինգ  դրամ  20 լումա)  գումարն  ուղղել  կապիտալ  ծախսերի  ֆինանսավորման  նպատակով  / սուբվենցիոն  ծրագրերի   շրջանակներում   որպես   համայնքի   ներդրում /:

10. Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner