Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 164-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 164-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26.05. 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.

1.Վայք համայնքի ղեկավարի 2025թ․ մայիսի 26-ի «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանած Վայք համայնքի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոց 17 հասցեում գտնվող բաղնիքի շենքի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,042 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը համակցված տարածական պլանավորման նախագծին համապատասխանեցնելու մասին» թիվ 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 Որոշման հղման մեջ լրացնել «Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով, ինչպես նաև հաշվի առնելով Վայք քաղաքի ավագանու 28.04.2005 թվականի թիվ 16 որոշումը»  բառերը:
1.2 Որոշման բովանդակության մեջ ավելացնել նոր կետ՝ «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շին. թույլտվության» բովանդակությամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner