Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի ղեկավարի 26.12.2024 թվականի թիվ 393-Ա «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00850 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» որոշման վերնագրում և բովանդակության 1-ին կետում գրված «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության» բառերը փոխարինել «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: