Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 3.Վայք համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 4.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 5.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու և ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 128-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 6. Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների դիմաց 2023 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 7.Վայոց ձորի մարզի Վայք համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 8.Վայք համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 9.Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող համայնքային սեփականության 5.67143 հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
|