Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջներով՝

  1. Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ»  և  «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից առանձնացված Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերակազմակերպված Վայք համայնքին:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերին ամրացված  գույքը  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել նոր հիմնադրված  «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 20-ից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner