Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով 20.03.2025 թվականին «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ 2025» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը. 1.Տալ նախնական համաձայնություն «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ 2025» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում (Գուարչին) նախատեսվող մետաղական օգտակար հանածոների շրջակա միջավայրի վրա ազդեցության երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |