Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏԱԿ ՍՈՒՐԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Իրավունքը հաստատած փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117 օրենքով, նկատի ունենալով այն հանգամանքը, որը նրան պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների  օտարման կամ անվտանգության , ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքը և չի առաջացնում սերվիտուտ,

  1. Ճանաչել Վայք համայնքի բնակիչ Արտակ Սուրիկի Հովհաննիսյանի /ծնված՝ 02.08.1971թ/ Վայք համայնք, քաղաք Վայք, Ալավերդյան փողոց, բնակելի տուն 13 տուն հասցեում գտնվող 0.0500 հա մակերեսով հողամասի (ծածկագիր՝ 10-003-0019-0015), բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը:
  2. Ճանաչել սույն որոշման 1-ին  կետում նշված հողամասին կից ավել օգտագործվող ըստ քարտեզագրման արդյունքների 0,0300 հա մակերեսով ավել օգտագործվող հողամասի նկատմամբ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(495.35 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner