|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2023 թվականի N 1-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 3.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 4.Վայք համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 5.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու և ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 128-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 6. Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների դիմաց 2023 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 7.Վայոց ձորի մարզի Վայք համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 8.Վայք համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 9.Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող համայնքային սեփականության 5.67143 հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 10.Վայք համայնքի Կարմրաշեն-Արին բնակավայրերի խմելու ջրի ջրագծի գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգման մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
|
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|