Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով, ինչպես նաև հաշվի առնելով Օնիկ Հակոբյանի 09.01․2025թ.-ի դիմում-հայտը.
1.ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս գյուղի 1-ին փողոց 25 բնակելի տուն հասցեում գտնվող, Օնիկ Աբովի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2170782 վկայական), 10-033-0004-0011-001 կադաստրային ծածկագրով, 116,35 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շին. թույլտվության:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը գրանցելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: