Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 72-Ա
 

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թվով 11-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 130 քմ մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
3.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
4.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
7.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
8.Վայք համայնքում սոցիալական աջակցության խնդիրներ ... /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
9.Զոհվածի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
10.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
11.«Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Ազատեկ և Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքում օգտակար հանածոյի (հանածոների) առկայության փաստը պարզաբանելու համար երկրաբանական աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/:  (իրական պաշարների ծավալը, դրանց որակական հատկանիշները)
12.Ծառերի էտման աշխատանքներին թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/:
13.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
14.Վայք համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner