Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26.05. 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.

  1. Վայք համայնքի ղեկավարի 2025թ․ մայիսի 26-ի «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանած Վայք համայնքի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոց 17 հասցեում գտնվող բաղնիքի շենքի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,042 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը համակցված տարածական պլանավորման նախագծին համապատասխանեցնելու մասին» թիվ 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
    1․1 Որոշման հղման մեջ լրացնել «Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով, ինչպես նաև հաշվի առնելով Վայք քաղաքի ավագանու 28.04.2005 թվականի թիվ 16 որոշումը»  բառերը։
    1.2 Որոշման բովանդակության մեջ ավելացնել նոր կետ՝ «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շին. թույլտվության» բովանդակությամբ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner