Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի և հիմք ընդունելով ՀՀ «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Լ․ Սանթոյանի կողմից 26.09.2023թ. րված ըստ օրենքի ժառանգության թիվ 556 իրավունքի ուղղված վկայագրերը և Վայք համայնքի բնակիչ՝ լիազորագրով հանդես եկող Արման Սենիկի Հարությունյանի դիմումը՝
-
Ճանաչել քաղաքացի Գարեգին Էդուվարդի Մակարյանին /ծնված՝ 1965թ./ սեփականության իրավունքը՝ Վայք համայնք,Արին, 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող բնակելի տան՝ հարակից օժանդակ շինություններով և այն սպասարկող 0.22765 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
- Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ-ը, դրանք կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսրքի 60-դ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, շինության պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, միաժամանակ՝ փաստացի ավել չափագրված հողամասը ընտանիքին սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափի գերազանցում չի արձանագրում։
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափագրման փաստացի արդյունքներ՝ ըստ Ա/Ձ Իննա Ադամյանի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերի և շինությունների բնութագրի։
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|