Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 88-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Թափոնների մասին» օրենքի 11-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
1․ Ընդունել ի գիտություն, որ
1) Վայք համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Վայքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)` իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան:
2) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Վայք համայնքի բյուջեից` առանձին ծախսային հոդվածով:
2․ Սահմանել Վայք համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները` համաձայն հավելված 1-ի:
3․ Սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Վայք համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
4․ Սահմանել Վայք համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված 3-ի:
5․ Հաստատել Վայք համայնքում աղբահանության իրականացման կարգը` համաձայն հավելված 4-ի։
6․ Հաստատել աղբի հավաքման և փոխադրման համար Վայք համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը` համաձայն հավելված 5-ի։
7․Հաստատել Վայք համայնքի տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված 6-ի։
8․ Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը, աղբահանության սխեման հաստատելու մասին» N 29-Ն որոշումը։
9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: