«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ՝
ա/ Վայք համայնքի Վայք քաղաքի Վ. Սարգսյան փողոց, 1/2 հասցեում գտնվող 10-003-0024-0364 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 27052024-10-0015, գաղտնաբառ՝ KHDCNIHZFU1Q) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,031684 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 595 000 (հինգ հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ։
բ/ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի 2-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող 10-028-0022-0006 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 27052024-10-0011, գաղտնաբառ՝ DJ7ZBJBY4TXQ) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,05 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 257 400 (երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: