Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի կողմից ստացված զեկուցագիրը, և Վայքի համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում կազմված արձանագրությունը, ինչպես նաև վարչական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունը․
1.Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Հարություն Կոլյայի Ներսիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի շինարարություն իրականացնելու համար։
2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի 154-րդ հոդվածի 3-րդ մասի նվազագույնով՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: