Այսօր: Կիրակի, 27 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հունիսի 2024 թ.

ՍՈՆՅԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և Վայք համայնքի բնակիչ Սոնյա Վարազդատի Արսենյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 3-ի N Ա-40)՝

  1. Վայք համայնքի Սարավան բնակավայրի 5-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող,  քաղաքացի Սոնյա Վարազդատի Արսենյանի սեփականությունը  հանդիսացող 10-039-0014-0003 կադաստրային ծածկագրով հողամասի վրա  իր իսկ կողմից   կառուցված 42.06 քմ մակերեսով շինությունները, որոնց զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,12556 հա, համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023EL6RCP):
  2. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
  4. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 42.06 քմ մակերեսով կառույցները,  սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Սոնյա Վարազդատի Արսենյանին  շինության համար վճարել 0/ 42.06 x 2844/ ՀՀ դրամ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner