Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետով՝
1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ.
1.1 Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-1),
1.2 Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.2-2),
1.3 Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-4),
1.4 Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-8),
1.5 Աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-5),
1.6 Աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.2-4),
1.7 Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-10),
2. Սույն որոշման 1-ին կետի 1.1-1.4 ենթակետերում նշված մրցույթների օր նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 29-ը:
3.Սույն որոշման 1-ին կետի 1.5-1.7 ենթակետերում նշված մրցույթների օր նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 30-ը:
4. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետում նշված մրցույթների անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Հայտարարությունների տեքստերը` համաձայն հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: