Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով․ 1․Թույլատրել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 67-Ա «Վայք համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 26.07.2022 թվականի թիվ 58-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման հղման մեջ « ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 164-Ն որոշմամբ» նախադասությունը փոխարինել «ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշմամբ» նախադասությամբ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |