Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 43-րդ հոդվածներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի երրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Վայք համայնքի ղեկավարի 17.60.2025 թվականի թիվ 110 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ստուգայցի արդյունքում կազմված  հողերի օգտագործման և պահպանման խախտումների թիվ 1 ակտը.

1.«ՋԻԵՄՋԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Կարո Միքայելյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը։

2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսու հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքի գումարը ենթակա է վճարման Վայքի համայնքապետարանի 900345101407 հաշվին՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner