Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի երկրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի կողմից 06.05.2025 թ-ին ստացված զեկուցագիրը․
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան 20/7 հասցեի բնակիչ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասում ապօրինի շինարարություն իրականացնելու համար։
2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի պահանջով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքի գումարը ենթակա է վճարման Վայքի համայնքապետարանի 900345101407 հաշվին՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: