|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հոկտեմբերի 2025 թվականի N 279-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-039-0307-0088 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները. 1.Հաստատել արևային կայանի կառուցապատման նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Սարավան բնակավայրի 5 հասցեում գտնվող 10-039-0307-0088 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 5,46641 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 5 լոտով աճուրդի հանված էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքներիօբյեկտների նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի) հողամասը 22 050 000 (քսաներկու միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ «ՍԱՄԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Ռաֆիկի Մարտիրոսյանին: 2.Խաչիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|