Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 113-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2024 թվականի N 113-Ն

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի18-րդհոդվածի1-ին կետի 5-րդենթակետիև «Հայաստանի Հանրապետության բյուջետայինհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդհոդվածի.

1.  Հաստատել  Վայք  համայնքի  2025թ.  բյուջեի  նախագիծը՝

ա) եկամուտների գծով՝  981183,7  հազար ՀՀ դրամ,

բ) ծախսերի գծով՝ 1060783,7  հազար դրամ,

գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝  79600,0 հազար ՀՀ դրամ:

2.  Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդիֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:

8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

աթույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բսահմանելոր բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի  15%-ը:

9. Վայք  համայնքի  բյուջեի  վարչական  մասի  2025 թվականի  տարեսկզբի  ազատ  մնացորդից   3000000.0 (երեք  միլիոն  ՀՀ դրամ )  գումարն   ուղղել   նախորդ  բյուջետային  տարում  բյուջեի  վարչական  մասից   ֆինանսավորման   ենթակա, սակայն  չֆինանսավորված  առկա  պարտավորությունների  մարման՝  էներգետիկ,  կապի,  կոմունալ  ծառայությունների   և  այլ   կրեդիտորական  պարտքերի  վճարման  նպատակով,  իսկ  մնացած՝  75000000 (յոթանասունհինգ միլիոն  ՀՀ դրամ)  գումարն  ուղղել  համայնքի բյուջեի ֆոնդային մաս: Վայք  համայնքի  բյուջեի  ֆոնդային  մասի  2025 թվականի  տարեսկզբի  ազատ մնացորդը՝ 1600000.0 (մեկ  միլիոն  վեց  հարյուր  հազար ՀՀ դրամ)  գումարն  ուղղել  կապիտալ  ծախսերի  ֆինանսավորման  նպատակով  /սուբվենցիոն  ծրագրերի   շրջանակներում   որպես   համայնքի   ներդրում /:

10. Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:


Կողմ -9

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner